Շուշիի մոտ վիրավորվածներից մեկի վիճակը ծանր է

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վիրավորում ստացած 3 քաղաքացիական անձ, որոնց ցուցաբերվում է բժշկական օգնություն:
Վիրավորվածներից առաջինի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ, պարանոցի շրջանում՝ բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք:
Երկրորդի մոտ՝ ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում է, ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք, փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:
Ադրբեջանական կողմի կրակոցներից Արցախի խաղաղ բնակիչ է զոհվել. ՌԴ ՊՆ հայտարարությունը
Երրորդի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում առանց պլևրալ խոռոչի թափանցման: Բժիշկները 2 վիրավորի վիճակը գնահատում են միջին ծանրության: Այս պահին մեկ վիրավորվածի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր:
Հիշեցնենք, որ այսօր մոտավորապես 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:
Վիրավորվել է 4 մարդ, որոնցից մեկը մահացել է։