Սաակաշվիլիին ենթադրյալ Գորիի փոխարեն Թբիլիսիի բանտային հիվանդանոց են տեղափոխել

Վրաստանի նախկին նախագահի մայրը չի կարողացել հանդիպել որդու հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ռուսթավիի բանտից տեղափոխվել է Թբիլիսիի բանտային հիվանդանոց՝ հացադուլի ֆոնին առողջական վիճակի վատթարացման պատճառով: Քաղաքական գործչին ուղղաթիռով են բժշկական հաստատություն տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է ՄԿ-ն։
Սաակաշվիլին բանտում կմնա առնվազն 6 տարի․ Ղարիբաշվիլի
Սաակաշվիլու մայրը՝ Գիուլի Ալասանիան, ասել է, որ փորձել է հանդիպել է որդու հետ, սակայն իր հարցումներն անտեսվել են, իսկ որդուն «փախցրել» են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաակաշվիլիին կտեղափոխեն Գորիի հոսպիտալ: Թե ինչու է իշխանությունը փոխել որոշումն ու նախկին նախագահին Թբիլիսի տեղափոխել, չի հստակեցվում։
Մի քանի օր առաջ նաև քրեակատարողական ծառայությունը տեսագրություն էր տարածել Ռուսթավիի բանտում գտնվող բժշկական աշխատասենյակից։ Կադրերում երևում էր, թե ինչպես է Սաակաշվիլին բուժաշխատողի ներկայությամբ ինչ-որ բան ուտում։ Ավելի ուշ նա ասել է, որ չի խախտել հացադուլը, այլ միայն վիտամիններ ու հյութեր է ընդունել։
Սաակաշվիլին հեղաշրջում է ծրագրում բանտից. Վրաստանի պետական անվտանգության ծառայություն
Հիշեցնենք` Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։
Իրավիճակ է փոխվել. փաստաբանը հույս ունի, որ Սաակաշվիլիին ներում կշնորհեն