Մեքենայի մեջ բնակվող քաղաքացին Արման Թաթոյանի աջակցությամբ տեղափոխվել է կացարան

Արման Թաթոյան. Արխիվային լուսանկար
Քաղաքացին տեղափոխվել է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կացարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Մեքենայում ապրող քաղաքացին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությամբ տեղափոխվել է կացարան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի Facebook-ի էջից։
«Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կացարանում բնակվելուն աջակցելու հարցով։ Դիմողը տեղեկացրել է, որ բնակվում է ավտոմեքենայի մեջ, չունի կացարան»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՄԻՊ գրասենյակի պետական ֆինանսավորումը ոչ միայն չի կրճատվի, այլև կավելանա
Նշվածի կապակցությամբ կապ է հաստատվել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ, ներկայացվել է խնդիրը: Տնօրենը պատրաստակամություն է հայտնել խնդիրը կարգավորել:
Համագործակցության արդյունքում քաղաքացին տեղափոխվել է նշված բարեգործական հիմնադրամի կացարան։