ՀՀ մեծահասակ բնակչության շուրջ 30 տոկոսը պատվաստվել է. նախարար

Անահիտ Ավանեսյան. Արխիվային լուսանկար
Պատվաստման արդյունքում ՀՀ-ում հետպատվաստումային բարդության որևէ նշանակալի դեպք չի գրանցվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մեծահասակ բնակչության շուրջ 30 տոկոսը:
Տեղեկություննայսօր ԱԺ առողջապահության և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ինչո՞ւ մարդիկ չեն պատվաստվում. պատասխա՞ն եք փնտրում` եկե՛ք Հյուսիսային պողոտա
Նրա խոսքով` ՀՀ-ում արվել է ընդհանուր 890 797 պատվաստում, որից 613 849-ը՝ առաջին դեղաչափով, ինչն էլ կազմում է ՀՀ մեծահասակ բնակչության շուրջ 30 տոկոսը:
«Ես ավելորդ չեմ համարի նշել, որ նման մեծածավալ պատվաստման արդյունքում մենք չենք ունեցել հետպատվաստումային բարդության որևէ նշանակալի դեպք: Եղել են դեպքեր ջերմության, ալերգիկ ռեակցիաների, որոնք հարթվել են անգամ առանց բժշկական օգնության»,- ասաց Ավանեսյանը:
Առողջապահական ծախսերն աճել են 4.7 տոկոսով. պատճառը ոչ միայն COVID-ն է
Նախարարը հայտնեց, որ վերջին օրերին Հայաստանում օրական միջինը 18-19 հազար պատվաստում է իրականացվում: