Երևանի «Հաղթանակ» թաղամասում 36–ամյա տղամարդու են սպանել

ՀՀ ոստիկանություն
Նախնական տեղեկություններով` սպանվածը նախկինում սպանության համար եղել է դատապարտված և վերջերս է դատարանի որոշմամբ ազատ արձակվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Երևանի «Հաղթանակ» թաղամասում (ժողովրդին հայտնի 4-րդ գյուղ) այսօր սպանություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 00:40-ի սահմաններում:
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները երկհարկանի տան առաջին հարկում գտնվող խոհանոցում բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի, հատակին և պատերին արնանման հետքեր, մի քանի արյունոտված դանակներ, կոտրված սպասք ու խոհանոցային պարագաներ: Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ մահացածի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետքեր:
Հրազդանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Ա. Սիմոնյանն էր: Նշված վայրից Երևանի գնդի պարեկները ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել նույն տան բնակիչ, 22-ամյա Մ. Հակոբյանին, ով կասկածվում է սպանություն կատարելու մեջ: Նրա հագուստի և դեմքին վրա կային արնանման հետքեր:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով: Խոհանոցում քննչական խումբը հայտնաբերել է արյունոտված մի քանի դանակներ, փոքր «չափաջաղ»: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում սպանության համար եղել է դատապարտված և վերջերս է դատարանի որոշմամբ ազատ արձակվել: