Դպրոցների փակումը որոշ արդյունք տվել է. «Դելտա» շտամը վտանգավոր է նաև երեխաների համար

Դպրոց. Արխիվային լուսանկար
Դիմակների կրման ռեժիմը, առողջապահության նախարարի դիտարկմամբ, թեև խստացվել է, բայց առայժմ ցանկալի մակարդակի վրա չէ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Դպրոցների ու բուհերի դասապրոցեսի ժամանակավոր դադարը տվել է որոշակի արդյունք կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Այս մասին այսօր ԱԺ առողջապահության, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ինչո՞ւ մարդիկ չեն պատվաստվում. պատասխա՞ն եք փնտրում` եկե՛ք Հյուսիսային պողոտա
«Նախորդ շաբաթվա ընթացում դպրոցների արձակուրդն ու բուհերի առցանց դասվանդումը որոշակի դրական միտում ունեցել է՝ գոնե թվերի պահպանման առումով»,- ասաց նա:
Առողջապահության նախարարը հայտնեց, որ կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակվում են նաև երեխաները, և այն երբեմն բավական ծանր ընթացք է ունենում նաև երեխաների մոտ:
Այս գիշեր կորոնավիրուսի հետևանքով հղի կին է մահացել. Ավանեսյան
Դիմակների կրման ռեժիմը, Ավանեսյանի դիտարկմամբ, թեև խստացվել է, բայց առայժմ ցանկալի մակարդակի վրա չէ:
Իսկ հիվանդության դեմ պայքարի միակ ու արդյունավետ միջոցը, ըստ նախարարի, պատվաստումն է: