Առողջապահական ծախսերն աճել են 4.7 տոկոսով. պատճառը ոչ միայն COVID-ն է

Առողջապահության նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ առողջապահության ավելացված բյուջեն ուղղվել է ոչ միայն կորոնավիրուսին, այլև հետպատերազմյան առողջապահական ծախսերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. 2022թ.-ին առողջապահական համակարգի պետական հատկացումներն ավելացել են 4.7 տոկոսով՝ 2021թ-ի 114.5 մլրդ դրամի փոխարեն կազմելով շուրջ 120 մլրդ դրամ: Այս մասին այսօր ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ինչո՞ւ մարդիկ չեն պատվաստվում. պատասխա՞ն եք փնտրում` եկե՛ք Հյուսիսային պողոտա
«Մենք տարվա ընթացքում պարբերաբար վերանայել ենք ԱՆ բյուջեն և կատարել ենք հավելյալ հատկացումներ՝ պայմանավորված այն առաջացող խնդիրներով, որոնք կապ ունեն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հետ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ 2021թ-ի նոյեմբերի 8-ի դրությամբ ընթացիկ տարվա բյուջեի ճշտված ծախսերն արդեն իսկ 142.2 մլրդ դրամ են կազմում:
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 2022թ-ի առողջապահական ծախսերը ևս վերջնական չեն, ու անհրաժեշտության դեպքում դրանցում իրականացվելու են փոփոխություններ:
Կորոնավիրուսով վարակված 80 երեխա կա հոսպիտալացված. մահճակալների խնդիր ունենք
Առողջապահության նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ առողջապահության ավելացված բյուջեն ուղղվել է ոչ միայն կորոնավիրուսին, այլև հետպատերազմյան առողջապահական ծախսերին:
Նախարար Խաչատրյանը համաձայնեց դիտարկման հետ՝ նշելով, որ ցանկացած ծախսի անհրաժեշտության դեպքում բյուջեի ավելացումներ կարվեն նաև այս տարի: