Այս գիշեր կորոնավիրուսի հետևանքով հղի կին է մահացել. Ավանեսյան

Հղի կին. Արխիվային լուսանկար
Ավանեսյանը նշեց, որ այս պահին հիվանդանոցներում բուժում են ստանում շուրջ 100 հղի կին, նրանց կեսն ունի թոքաբորբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Այս գիշեր կորոնավիրուսի հետևանքով հղի կին է մահացել։ ՏեղեկությունՆ ԱԺ–ում «Բյուջե 2022»-ի նախնական քննարկման ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Վերջին մեկ օրում գրանցվել է 810 դրական դեպք, մահացել է 30 քաղաքացի։ Ցավով պիտի նշեմ՝ գիշերը ունեցել ենք հղի կնոջ մահ՝ պայմանավորված քովիդով»,–ասաց նախարարը։
Առողջապահական ծախսերն աճել են 4.7 տոկոսով. պատճառը ոչ միայն COVID-ն է
Նրա խոսքով` «Դելտա» շտամը, ի տարբերություն նախորդ տարի շրջանառվող շտամերի, դրսևորվում է բավական ագրեսիվ։
Նախարարը հավելեց, որ հղիները վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են վերոհիշյալ շտամով. այս պահին հիվանդանոցներում բուժում են ստանում շուրջ 100 հղի կին, նրանց կեսն ունի թոքաբորբ։