Վարորդի ինքնազգացողությունը վատացել է մեքենայի ղեկին, ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում

Երևանում Օpel մակնիշի ավտոմեքենան բախվել է Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Այսօր դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Օpel մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ում ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի վրա բախվել է Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային, մի քանի մետր առաջ ընթացել և կանգնել:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը՝ Օpel-ի վարորդին անհրաժեշտ օգնությունն են ցուցաբերել արագ ժամանած շտապօգնության բժիշկներն ու ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները:
Մայրն ու մանկահասակ երեխան մահացել են. ողբերգական վթար Արագածոտնի մարզում
Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ Օpel-ի վարորդը մահացել է: Nissan X-Trail –ի վարորդը տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի մահացած վարորդի և հիվանդանոց տեղափոխված Nissan X-Trail –ի վարորդի ինքնությունը: