Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Սերժ Սարգսյանին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ մոր մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Քոչարյանի գրասենյակից։
«Խորը ցավակցություն եմ հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ սիրելի մոր՝ Նորա Վահանի Սարգսյանի մահվան կապակցությամբ:
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին
Նորա մայրիկի մասին ջերմ հիշողությունները միշտ վառ կմնան նրան ճանաչած բոլոր մարդկանց հուշերում»,-նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի մայրը մահացել է այսօր՝ Ստեփանակերտում։ Նա 92 տարեկան էր։