Մարտեր առանց կանոնների․ երևանցի Մելսիկ Բաղդասարյանի հերթական հաղթանակը

Մելսիկն արդեն երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում հեղինակավոր մրցաշարում։
Sputnik
Մելսիկ Բաղդասարյանը UFC 268 մրցաշարի մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է բրազիլացի Բրունո Սոուզային (մականունը՝ «Վագր»): Մարտն անցկացվել է նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում՝ Նյու Յորք քաղաքի Madison Square Garden մարզապալատում: Նշենք, որ նա հաղթել է բոլոր 3 ռաունդներում։
Թևանյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն, Խնձրցյանն ու Ավագյանը` բրոնզե մեդալակիրներ
Հավելենք, որ սա Մելսիկի երկրորդ անընդմեջ հաղթանակն է այս մրցաշարում։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ներկայացնող 29 -ամյա Մելսիկ Բաղդասարյանը ժամանակին հանդես է եկել պրոֆեսիոնալ ռինգում, այսինքն` ձեռքով հարվածներին նա տիրապետում է վարպետորեն։ Սակայն քիքբոքսինգի նրա տեխնիկայի մեջ հստակորեն կան նաև ոտքով հարվածները։ Նրա մականունը The Gun է՝ «Հրացան»։