Ե՞րբ կվերսկսվեն տեղումները Հայաստանում. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հաջորդ շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը զգալի կնվազի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 7-9-ը, 10-ի գիշերը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսին, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ին կնվազի 5-8 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Եղանակի կանխատեսում
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +17-ից +19-ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +3։
Գազը կթանկանա՞, կամ ի՞նչ խնդիր է դրել ռուսական կողմը ՀՀ իշխանությունների առաջ