Դատարանը կասեցրել է Բայդենի որոշումը պարտադիր պատվաստման վերաբերյալ

Դատավորը համարել է, որ մասնավոր հատվածի աշխատակիցների համար պարտադիր պատվաստման Սպիտակ տան պահանջները խախտում են երկրի գործող օրենսդրությունը և Սահմանադրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանը կասեցրել է նախագահ Ջո Բայդենի որոշումը, ըստ որի՝ 100-ից ավելի աշխատակիցներ ունեցող ԱՄՆ բոլոր ընկերությունները պարտավոր են հարկադրել աշխատակիցներին պատվաստվել կամ ամեն շաբաթ ներկայացնել COVID-19-ի թեստավորման բացասական պատասխան: Տեղեկությունը հայտնում է «Ալջազիրան»։
COVID-19-ի դեմ պատվաստումներում այլևս թղթաբանություն չի լինի. ԱՆ
Դատավորն իր որոշման մեջ վկայակոչել է այն լուրջ օրենսդրական և սահմանադրական խնդիրները, որոնք պարունակվում են նախագահի հրամանագրի տեքստում։
Վերաքննիչ դատարանի որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ միանգամից մի քանի նահանգներ դատական հայցեր են ներկայացրել նոր կանոնի դեմ, որը պետք է ուժի մեջ մտներ հունվարի 4-ին: Մի քանի ձեռնարկություններ, իրավապաշտպան խմբեր, Տեխաս, Լուիզիանա, Միսիսիպի, Հարավային Կարոլինա և Յուտա նահանգները համատեղ միջնորդագիր էին ներկայացրել: Նախագահի հրամանը վիճարկվել է նաև այլ նահանգային դատարաններում. Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել որոշումը։
ԱՄՆ–ի հազարավոր հետախույզներ պատվաստումից հրաժարվելու համար կարող են հեռացվել աշխատանքից
Տեղեկացնենք՝ օրերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ 100-ից ավելի աշխատակիցներ ունեցող ընկերությունները պետք է ամբողջությամբ պատվաստվեն մինչև հունվարի 4-ը։ Ըստ նրա՝ պատվաստումն «այս համավարակից դուրս գալու միակ լավագույն ուղին է»: Ընդդիմախոսները պնդում են, որ նախագահն այս հրամանագրով գերազանցում է իր լիազորությունները։