«Այսքան եմ կշռել 5-րդ դասարանում». Գոհար Ավետիսյանը պարծեցել է իր նոր ռեկորդով

Ամենայն հավանականությամբ՝ նիհարելու հարցում հայտնի դիմահարդարին օգնում են ճիշտ սննդակարգն ու մարզումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Ռուսաստանաբնակ ճանաչված դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր երազանքին մեկ քայլ ավելի մոտ է դարձել և ճիշտ սնվելու շնորհիվ մի քանի տասնյակ կիլոգրամ նիհարել է: Եթե 2018թ․ - ին նա կշռում էր 135 կգ, այժմ 75 կգ է: Instagram-ի իր էջում Ավետիսյանը տեղադրել է իր վերափոխման ֆոտոապացույցները։
«75 ես կշռում էի, երբ դպրոցի 5-րդ դասարանում է, դրանից հետո այլևս երբեք իմ կյանքում կշեռքի վրա չէի տեսել այդ թիվը։ 2018 թվականին իմ քաշը 135 կգ էր», - գրել է Ավետիսյանը։
Նա նաև ներկայացրել իր մեկ օրվա ճաշացանկը. «մեյքապի գուրուն» օրվա ընթացքում պետք է ուտեր միայն մանգո և կեռաս։
Հիշեցնենք, որ Ավետիսյանը բազմիցս խոստովանել է, որ ամբողջ կյանքում փորձում է նիհարել։ Առաջին ամուսնու՝ Վաղիկ Մարտիրոսյանի հետ ամուսնալուծությունից հետո նրան հաջողվել էր ազատվել ավելորդ 43 կիլոգրամից։ Կարճ ժամանակ անց նա նոր սեր գտավ՝ Սերգեյին։ Զույգը որդի ունի՝ Գասպարը: Երեխայի ծնվելուց հետո Ավետիսյանը որովայնի պլաստիկ վիրահատություն է արել և փոքրացրել է կրծքերը։ Հիմա նա նիհարում է ամուսնու հետ միասին։