Թեժ կրքեր Փարաքարում. նախարարի հայրը մի քանի տեղ է վերցրել գերեզմանոցում

Փարաքար
Թերթն ահազանգ է ստացել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հայրն արհեստական թումբ է սարքել Փարաքար համայնքի գերեզմանատանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մի քանի բնակիչներ դիմել են «Փաստ» օրաթերթին՝ բողոքելով, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հայրը՝ Արշակ Մկրտչյանը, իրենց համայնքի գերեզմանատանը արհեստական թումբ է սարքել, գլխաքար դրել՝ իբր այդտեղ մարդ կա թաղված:
Ըստ պարբերականի` բնակիչները գիշերը գնացել, բացել են թումբը, տեսել, որ տակը աղբ է: Նրանք թերթի հետ զրույցում ասել են, որ նախարարի հայրը հավանաբար պատրաստվում է վաճառել գերեզմանատան այդ տարածքը։
Երկու կարևոր առաքելություն կա. Փաշինյանը սոցապնախարարին հաջողություն է մաղթել
«Փաստը» կապ է հաստատել Արշակ Մկրտչյանի հետ, և նա հաստատել է, որ տարածք է վերցրել գերեզմանոցում: Վերջինս նշել է, որ վերջին 10 տարվա մեջ դիմել է Մերձավանի համայնքապետարան, 3-4 տեղ վերցրել գերեզմանոցում:
«Գերեզմանոցը Փարաքարինն է, բայց քանի որ նախկինում եղել է հանքի տարածք, հիմա դա մտել է Մերձավանի վարչական տարածքի մեջ: Ոչինչ ինքնագլուխ չեմ արել», - ասել է Մկրտչյանը։
Նախարարի հայրը նշել է, որ նման պատմություններով փորձում են վարկաբեկել իրեն ու իր ընտանիքին։
Հիշեցնենք` Նարեկ Մկրտչյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել 2021-ի օգոստոսի 2-ին։
Վիրավոր զինվորներն աշխատանք կունենան. նախարար Մկրտչյանը հայտնեց` ինչ ծրագրեր են մշակել
Մեր ապրուստն ինչ է՝ մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա՝ գնաճից կախված