Թեհրանի ու Բաքվի միջև տարաձայնությունները հարթվել են. Իրանը կողմ է «3+3» ձևաչափին

Հոսեյն Ամիր Աբդոլլահիան
Իրանցի նախարարը հայտարարել է` կան կողմեր, որոնց դուր չի գալիս Իրանի ու Ադրբեջանի լավ հարաբերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Իրանն աջակցում է «3+3» ձևաչափին և կարծում է, որ տարածաշրջանային խնդիրները կարելի է լուծել ներտարածաշրջանային մեխանիզմների միջոցով։ Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ-ն, այսպիսի հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ադրբեջանցի գործընկերոջ` Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

«Վերջին ամիսներին ակտիվացել են այն կողմերը, որոնց դուր չեն գալիս Իրանի ու Ադրբեջանի լավ հարաբերությունները, սակայն երկու երկրների պաշտոնատար անձանց իմաստության շնորհիվ բոլոր տարաձայնությունները հարթվել են», - ասել է Աբդոլլահիանը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը հաստատել են փոխադարձ համագործակցության հետագա զարգացման և տարածաշրջանում խաղաղության ու բարգավաճման գործում ջանքեր ներդնելու հանձնառությունը:
Ժամանակն է, որ ծրագրերը գործնական հարթություն տեղափոխվեն. Զախարովան` «3+3» ձևաչափի մասին
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի գործընկերոջ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կողմերը քննարկել են «3+3» ձևաչափի ստեղծման հնարավորությունը։
Լավրովը նշել էր, որ Իրանը, ինչպես Թուրքիան ու Ադրբեջանը, դրական է վերաբերվում այս նախաձեռնությանը։ Նա հույս էր հայտնել, որ Վրաստանը հետաքրքրվածություն կդրսևորի խորհրդակցությունների նման մեխանիզմ ստեղծելու և Անդրկովկասի զարգացմանն ուղղված որոշումները համաձայնեցնելու հարցում։
Հոկտեմբերին Վրաստանի ԱԳՆ–ն հերքեց տեղեկությունը, թե գերատեսչության ղեկավար Դավիթ Զալկալիանին իբր հաստատել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ «3+3» ձևաչափի բանակցություններին վրացական կողմի մասնակցության պատրաստակամությունը։
«3+3»-ը չպետք է կրկնօրինակի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը․ Հայաստանը դեռ որոշում չունի