Ռուսաստանում տղամարդը փակվել է գնացքի կուպեում և կրակել ոստիկանի վրա

Գնացք
Տղամարդը բերման է ենթարկվել։ Տուժած ոստիկանին բուժօգնություն է ցուցաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Տուլայի կայարանում Մոսկվա-Ադլեր գնացքի ուղևորն անպատշաճ պահվածք է դրսևորել, փակվել է կուպեում, այնուհետև կրակել ոստիկանի վրա։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ կենտրոնական դաշնային օկրուգի տրանսպորտի վարչությունը։

«Նոյեմբերի 6-ին` ժամը 01:30-ի սահմանում, Տուլայի կայարանում Ռուսաստանի ՆԳՆ գծային վարչությունը հաղորդագրություն է ստացել Մոսկվա-Ադլեր միջքաղաքային գնացքի պետից, որ ուղևորներից մեկը իրեն ոչ ադեկվատ է պահում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մինչ դեպքի վայր է հասել տրանսպորտային ոստիկանությունը, տղամարդ փակվել է կուպեում։ Ոստիկանները փորձել են համոզել նրան բացել դուռը, սակայն նա կրակել է իր մոտ եղած զենքից, վնասել ոստիկաններից մեկի ձեռքը։ Տուժած ոստիկանին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, նրա կյանքին ոչինչ չի սպառնում։
Բրազիլացի հայտնի երգչուհին ավիավթարի զոհ է դարձել
Նշվում է, որ դրանից հետո ոստիկանները շրջափակել են գնացքը, տարհանել մյուս ուղևորներին։ Նրանցից ոչ ոք չի տուժել։ Կրակող տղամարդը հրաժարվել է ինքնակամ լքել կուպեն, նա բերման է ենթարկվել դեպքի վայր ժամանած Ռոսգվարդիայի աշխատակիցների կողմից։ Պարզվել է, որ կրակողը Ստավրոպոլի բնակիչ է` ծնված 1977 թվականին։ Այժմ տղամարդը ոստիկանության բաժանմունքում է։
Շիրակի մարզում վարորդն անհայտ մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին ու փախել