Բրազիլացի հայտնի երգչուհին ավիավթարի զոհ է դարձել

Մարիլիա Մենդոնսա
Զոհերի թվում են նաև երգչուհու մորեղբայրը, պրոդյուսերն ու երկու օդաչուները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Բրազիլացի հայտնի երգչուհի Մարիլիա Մենդոնսան մահացել է Մինաս Ժերայս նահանգում փոքր ինքնաթիռի կործանման հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ինքնաթիռը կործանվել է գյուղական վայրում։
Երգչուհու ներկայացուցիչները Globonews հեռուստաալիքին հաստատել են հինգ մարդու՝ երգչուհու, նրա մորեղբոր, պրոդյուսերի և երկու օդաչուների մահը:
Կալիֆոռնիայում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա. տեսանյութ
Մենդոնսեն 26 տարեկան էր։ 2019 թվականին նա դարձել էր «Grammy Latino» մրցանակի դափնեկիր։
Իրկուտսկում Ան-12-ի կործանման վայրում հայտնաբերվել են բոլոր 9 զոհվածների աճյունները