Հայաստանում մի քանի օր շարունակ տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանում ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Լոռիում, ամենաբարձրը` Արարատում ու Արմավիրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Այսօր տեղումներ կգրանցվեն Հայաստանի առանձին շրջաններում։ Նոյեմբերի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ կենտրոնի հրապարակած աղյուսակի` համեմատաբար ցուրտ կլինի Լոռիում` +6-ից +9, իսկ Գեղարքունիքում ու Տավուշում ցերեկային ժամերին +7-ից +10 աստիճան կգրանցվի։ Սյունիքում առավելագույնը +13-ի կհասնի։
Անհամեմատ տաք կլինի Կոտայքում, Արագածոտնում (+13-ից +16) և Վայոց Ձորում (+13-ից +17): Արարատում ու Արմավիրում էլ +16-ից +18 աստիճան կգրանցվի։
Եղանակի կանխատեսում
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +15-ից +17-ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +7-ից +9։
ՊՇՌ թեստ կհանձնեն 14-ի փոխարեն 7 օրը մեկ․ նախարարը նոր հրաման է պատրաստել