Հայաստանի մոտ 200 բնակավայր զրկված է տրանսպորտից․ Սանոսյան

Տրանսպորտային հաղորդակցության խնդիրները վերաբերում են 400 բնակավայրի, համայնքների խոշորացումը պետք է լուծի այդ խնդիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի մոտ 200 բնակավայր բացարձակապես զրկված է տրանսպորտից, խորհրդարանական հանձնաժողովներում բյուջեի քննարկման ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ համայնքների խոշորացման գործընթացն ուղղված է փոքր բնակավայրերից մարդկանց արտահոսքը կանգնեցնելուն։
Խոշորացումից հետո 30 տարվա աշխատողը կգնա տուն, նրա հարսը մանկապարտեզում կաշխատի. Սանոսյան
«Հայաստանում մոտ 400 բնակավայր կա, որոնցից 200-ը ընդհանրապես տրանսպորտ չի մտնում, իսկ մնացած 200-ում... այսպես ասեմ, անկանոն է»,-նշեց Սանոսյանը:
Նպատակը, ըստ նրա, խոշոր համայնքներին տրանսպորտ տրամադրելն է, որոնք կապահովեն հաղորդակցությունը փոքր բնակավայրերի հետ։
Եկող շաբաթ պարզ կլինի` ով կղեկավարի Գորիս խոշորացված համայնքը
Սանոսյանը նշել է, որ ներկայումս գործող գյուղապետերը սկսել են «մաքրել» համապատասխան փաստաթղթերը։ Սանոսյանը պահանջել է զերծ մնալ նման գործողություններից։