Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները Հայաստան են եկել

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կայացել է հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովը
ԱՄՆ դեսպանությունն ընդգծում է հանձնառությունը` ամրապնդելու գործընկերային կապերն ու աջակցելու տարածաշրջանի ժողովուրդների առավել անվտանգ և բարեկեցիկ ապագայի կերտմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կայացել է հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը։
Послы Трейси, Дегнан и Лиценбергер, заместитель помощника госсекретаря США по делам Европы и Евразии Олсон, главный советник по Кавказским переговорам Эндрю Шофер и заместитель директора вашингтонского офиса Агентства международного развития США Александр Соколовский приняли участие в форуме руководителей миссий США в Южно-Кавказском регионе, который состоялся в посольстве США в Армении
Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կայացել է հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովը
Ներկա են եղել նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով փոխտեղակալ Օլսոնը, Կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։

«Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակին ընդառաջ՝ մենք ընդգծում ենք, որ հանձնառու ենք ամրապնդել մեր գործընկերային կապերը և աջակցել տարածաշրջանի ժողովուրդների առավել անվտանգ, կայուն և բարեկեցիկ ապագայի կերտմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Անցած տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով հնարավոր չեղավ անցկացնել համաժողովը։
ԱՄՆ նախկին դեսպանը լիարժեք հիմնավորված է համարել Արման Թաթոյանի առաջարկը
Մասնակիցներն ուրախություն են հայտնել, որ հնարավորություն ընձեռվեց վերականգնելու տարածաշրջանի և Վաշինգտոնի իրենց գործընկերների հետ հավաքվելու, մտքեր, գաղափարներ և տեղեկություններ փոխանակելու ավանդույթը։
Նմանօրինակ համաժողովներ կազմակերպվել են Բաքվի և Թբիլիսիի ԱՄՆ դեսպանատներում 2019 և 2018թթ․։