Որոշ ԲԿ-ներ հակապատվաստումային քարոզ անող բժիշկներին աշխատանքից հանել են․ Ավանեսյան

Անահիտ Ավանեսյանը նշեց՝ բժիշկների լիցենզավորման հետ կապված լուրջ պլաններ ունեն, և եթե բժիշկը հակապատվաստումային գործունեությամբ զբաղվի, չի կարողանա լիցենզիան պահպանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Որոշ ԲԿ-ներ հակապատվաստումային քարոզ իրականացնող իրենց բժիշկներին աշխատանքից ազատել են։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հակապատվաստումային քարոզ իրականացնող բժիշկները շատ չեն, սակայն նրանք բավական ակտիվ են և օրուգիշեր զբաղված են այս վնասարարարությամբ։ Մենք մոնիթորինգ ենք անում, որպեսզի հասկանանք՝ արդյո՞ք բժիշկն իրավունք ունի զբաղեցնել մի պաշտոն, որին հակառակ է իր հանրային խոսքը կառուցում»,-ասաց Ավանեսյանը։
Նոյեմբերի 6-ը Վանաձորում պատվաստումների օր է հայտարարվել
Նրա խոսքով՝ բժիշկների լիցենզավորման կարգում պետք է նշվի, որ նա չի կարող հակագիտական, հակապատվաստումային գործողություններ իրականացնել։ Ավանեսյանը նշեց՝ բժիշկների լիցենզավորման հետ կապված լուրջ պլաններ ունեն, և եթե բժիշկը հակապատվաստումային գործունեությամբ զբաղվի, չի կարողանա չի լիցենզիան պահպանել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից կորոնավիրուսի հետ կապված հակահամաճարակային նոր կարգավորում կգործի։ Այն քաղաքացիները, որոնք աշխատում են և պատվաստվել են առաջին դեղաչափով, եթե խախտեն առաջին և երկրորդ դեղաչափի միջև պատվաստման ժամկետները, ապա գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտման բացասական արդյունք։