ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Միութենական պետության ինտեգրացիոն դեկրետը, ընդունել և հաստատել ռազմական դոկտրինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Տեսնում եմ ՝ Պուտինը ստորագրել է, ես էլ կստորագրեմ», — ասել է Լուկաշենկոն միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի առցանց նիստում:
Առաջնորդները նաև հաստատել են ռազմական դոկտրինը, ընդունել միգրացիոն քաղաքականության հայեցակարգը։
Ռուսաստանն ու Բելառուսը Միութենական պետություն ստեղծելու մասին պայմանագիր են ստորագրել 1999թ.դեկտեմբերի 8-ին։ Փաստաթղթի 20 - ամյակի կապակցությամբ ստեղծվել է ոլորտային ճանապարհային քարտեզների մշակման աշխատանքային խումբ։
Այնուհետև Մոսկվան և Մինսկը վերաձևակերպել են միութենական ինտեգրման ծրագրերը: Նրանց մեծ մասը ներառում է ծրագրեր մինչև 2025 թ., որոշներն էլ մինչև 2027 թ-ը։ Թե՛ Մոսկվայում, թե՛ Մինսկում բազմիցս ընդգծել են, որ միութենական ծրագրերում բացակայում են քաղաքական հարցեր և չեն վտանգում երկրների ինքնիշխանությունը։