Պարենային գների ինդեքսը 2011 թվականի հուլիսից բարձրացել է ռեկորդային մակարդակի

Շաքարավազի գները 40 տոկոսով աճել են, իսկ բուսայուղինը՝ հասել պատմականորեն ամենաբարձր մակարդակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) զեկույցի համաձայն` պարենային գների ինդեքսը 2021 թվականի հոկտեմբերին հասել է վերջին տասը տարիների ամենաբարձր մակարդակին (2011 թվականի հուլիսից):
Մասնավորապես, հացահատիկի գներն այժմ 22 տոկոսով ավելի բարձր են, քան մեկ տարի առաջ։ Պատճառներից է ԱՄՆ-ում, Կանադայում և Ռուսաստանում ցորենի ցածր բերքատվությունը: Աճել են նաև գարու գները, ինչը կարող է բարձրացնել մսի գինը, քանի որ գարին հիմնականում օգտագործվում է որպես անասնակեր։
Գնաճը Հայաստանում. ինչն ինչքան է թանկացել
Բուսական յուղի գներն աճել են ավելի քան 70% - ով և այժմ պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա են։ Մալայզիայում նվազել է արմավենու յուղի բերքահավաքը, իսկ սոյայի և բուսական յուղի պահանջարկը շարունակում է ավելանալ ամբողջ աշխարհում:
Ավելացող ծավալները գնում է աշխարհի խոշորագույն սպառողներից մեկը ՝ Հնդկաստանը։
Կաթնամթերքի գները համեմատաբար քիչ են բարձրացել (16,2%): Դրանք զգալիորեն աճել են միայն վերջին երկու ամիսների ընթացքում, երբ ամբողջ աշխարհում ձեռնարկությունները սկսեցին ձեռք բերել կաթի փոշի և կարագի պաշարներ հաջորդ տարվա համար։
Գնաճի բարձր մակարդակը դեռ կպահպանվի. ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ
Մսի գներն աճել են 22,1% - ով, սակայն երրորդ ամիսն անընդմեջ նաև նվազում է նկատվում։ Խոզի մսի գինը նվազում է Չինաստանում գնումների կրճատման պատճառով, տավարի մսի գնի նվազման պատճառն էլ Բրազիլիայում մսի գնի իջեցումն է երկրում կովի կատաղության հիվանդության բռնկման մտավախությունից հետո: Հավի մսի գներն աճել են կերային հացահատիկի գների աճի և թռչնագրիպի բռնկումների պատճառով:
Շաքարավազի գները շարունակում են 40 տոկոսով բարձր լինել, քան մեկ տարի առաջ, քանի որ Բրազիլիայում սպասվում է բերքի նվազում, թեպետ պակասը լրացնել են պատրաստվում Հնդկաստանն ու Թաիլանդը: