Էրդողանի մահվան լուրը տարածողների դեմ Թուրքիայում իրավական գործընթաց է սկսվել

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Արխիվային լուսանկար
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը ստիպված տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, որ Էրդողանը ողջ է:
Sputnik
ԵևԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայում նախօրեին 30 մարդ է ձերբակալվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մահվան մասին ապատեղեկատվություն տարածելու կասկածանքով:
Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունան Twitter-ում տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, որ Էրդողանը քայլում է օդանավակայանում պատվո պահակախմբի կողքով:
Ինչպես գրում է «Թուրքիայի օրակարգ» Տելեգրամ–ալիքը, տեսանյութը տեղադրվել է ի պատասխան սոցցանցերում տարածված` Էրդողանի մահվան մասին լուրի։
Հայտնում են, որ Թուրքիայի նախագահի փաստաբանը՝ Հյուսեյին Այդընը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի հանրապետական գլխավոր դատախազություն։
Նա պնդել է, որ երեկ Twitter-ում «#Recep Tayyip Erdoğan» և «#ölmüş» (մահացել է) հեշթեգի ներքո որոշ օգտատերեր Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորանք պարունակող հրապարակումներ են արել։
Նշենք, որ վերջին ամիսներին բազմաթիվ տեսագրություններ են տարածվում, որոնցում երևում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վատառողջությունը։ Այդ իսկ պատճառով նոյեմբերի 3-ին, երբ չեղյալ էին հայտարարվել Էրդողանի մասնակցությամբ միջոցառումները, սոցցանցերի թուրքական տիրույթում սկսեցին լուրեր տարածվել, թե վերջինս մահացել է։
Այդ լուրերից հետո Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը ստիպված եղավ տեսանյութ հրապարակել՝ ցույց տալով, որ Էրդողանը ողջ է:
Թուրքիայի 40 նահանգներում 100 մարդ է ձերբակալվել Գյուլենի հետ կապերի կասկածանքով