ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ոստիկանները հայտնաբերել են մարդկանց առևտրի մեղադրանքով հետախուզվող կնոջ։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը՝ հավելելով, որ Փարաքար գյուղի հյուրանոցներից մեկում հայտնաբերված կինը հետախուզվում էր Մոլդովայի իրավապահների կողմից։
61-ամյա կինը կալանավորվել է։
Բացի այդ, նշվում է նաև, որ ոստիկանների ստուգայցերի ժամանակ Վաղարշապատի բաժնի կողմից սպասարկվող տարածքի մի շարք հյուրանոցներում հայտնաբերել են առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա մի քանի տասնյակ քաղաքացիների:
Կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ:
Ոստիկանությունը հավելում է, որ նմանօրինակ միջոցառումները պարբերական են լինելու։