Անհետ կորածների հարազատներին ընդունել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը

Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիան Կառավարության տան դիմաց (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան
ՀՀ կառավարության շենքի դիմաց իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Անհետ կորած զինծառայողների ծնողների մի մասն անհամբեր սպասում է, թե երբ կառավարության շենքից դուրս կգան փոխոստիկանապետի հետ հանդիպման գնացած ծնողները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներից մի քանիսն այս պահին հանդիպում են փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի հետ։
Նշենք, որ ժամեր շարունակ ծնողները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի մոտ և պահանջում հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կառավարությունը չի դադարեցնի անհետ կորածների ընտանիքների ֆինանսական աջակցությունը
Մինչ ծնողներից մի քանիսը հանդիպման էին, ոստիկանները բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցներից մեկին բերման ենթարկեցին ոստիկանության բաժին։
Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներն ավելի վաղ փակել էին Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծ պողոտա տանող ճանապարհը, այնուհետև ոստիկանների հետ շուրջ 2 ժամ տևած բանակցություններից հետո բացեցին։
Կարապետյանը Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկել է գերիների ու անհետ կորածների հարցը
Վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը լրագրողներին հայտնել էր, որ այսօր ՀՀ վարչապետը խիստ գրաֆիկ ունի և մինչև երեկոյանը ժամը 21.00–ը հանդիպումների է։ Ծնողներն էլ խոստացան, որ իրենց բողոքի ակցիաները շարունակական են լինելու։