Ան-12 ինքնաթիռի կործանման վայրում 5 մարմին է հայտնաբերվել

Ինքնաթիռիկործանման վայրում աշխատում են փրկարարները
Համացանցում արդեն կադրեր են հրապարակվել ինքնաթիռի կործանման վայրից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Ականատեսները մեքենայի միջից նկարել են Իրկուտսկի մերձակայքում Ան-12 ինքնաթիռի կործանման վայրը։
Տեսագրությունում երևում են ծխացող տարածքում կանգնած փրկարարները։
Ռոսավիացիայի տվյալներով ՝ սննդամթերք տեղափոխող Ան-12-ի անձնակազմը Չուկոտկայից վերադառնալիս վայրէջքի ժամանակ խնդրել է երկրորդ շրջան կատարել, այնուհետև կապը կորել է։ Ինքնաթիռում 7 մարդ է եղել։ Կործանման վայրում հինգ մարդու մարմին են հայտնաբերել։
Թաթարստանում պարաշյուտիստների տեղափոխող ինքնաթիռի կործանման հետևանքով 16 մարդ է զոհվել
Քրեական գործ է հարուցվել օդային տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնների խախտման հոդվածով։
Մերձմոսկվայում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել