Վրաերթ և ավտովթար Կոտայքում. զբոսաշրջիկներ են հիվանդանոցներ տեղափոխվել

Վարորդը փորձել է վրաերթի ենթարկված հետիոտնին տեղափոխել հիվանդանոց, այդ ընթացքում զբոսաշրջիկներին տեղափոխող «Mercedes Sprinter»–ը բախվել է նրա ավտոմեքենային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Այսօր վրաերթ և ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 19:00-ի սահմանում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքում վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Վարորդը փախուստի չի դիմել, սակայն մինչ փորձել է մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, դեպի Երևան ընթացող «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան բախվել է վրաերթի վայրում կայանված «Ford Transit»-ին։
Վթարի հետևանքով «Mercedes Sprinter»-ի մեջ գտնվող 7 անձինք տեղափոխվել են հիվանդանոցներ։
Ինչպես կարելի է նվազեցնել ՃՏՊ–ների թիվը. Քեյանը մեկ ճանապարհ է տեսնում
Նրանց առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները, որոնք մինչ բժիշկների գալը անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել տուժածներին, իսկ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները տեղափոխել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վթար Երևանի կենտրոնում. բախումից հետո մեքենաներից մեկը բռնկվել է
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ «Mercedes Sptinter»-ում արտասահմանցիներ են եղել:
Ողբերգական դեպք Երևանում. Դավթաշենի կամրջի տակ պատանու դիակ է հայտնաբերվել