Լավրովն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

ՌԴ արտաքին գործերի նախարարն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ողջ համալիրի քաղաքական և դիվանագիտական կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը երեքշաբթի օրը քննարկել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Անգամ հարևան սովխոզների միջև որոշ տարածքներ են հանձնվել. Սանոսյանը` սահմանազատման մասին
«Տեսակետների ճշգրտում է իրականացվել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Լավրովը շեշտել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների ողջ համալիրի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակման կարևորությունը:
Կարապետյանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացրել է վրացի գործընկերոջը
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։
Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է, որ ամեն ինչ անում են հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար։