Հոկտեմբերին վերաբնակեցման համար Արցախ է տեղափոխվել 17 ընտանիք

Ստեփանակերտ. տեղահանվածների վերադարձ. Արխիվային լուսանկար
Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հայտնում է, որ Հայաստանում այս պահին հաշվառված է 20 433 արցախցի կամ 5294 ընտանիք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. 2021 թվականի հոկտեմբերին Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 17 ընտանիք (թվով 65 մարդ)։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը։
«4 ընտանիքի տեղափոխման գործընթացը կազմակերպման փուլում է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանը 11 աճյուն է փոխանցել հայկական կողմին
Ընդհանուր առմամբ, Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 159 ընտանիք (թվով 748 մարդ)։
Բաժնի կողմից շարունակվում է ՀՀ-ում ժամանակավոր բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչության թվաքանակի հաշվառման գործընթացը։ Նշվում է, որ Հայաստանում այս պահին հաշվառված է 20 433 արցախցի կամ 5294 ընտանիք (անճշտությունը՝ 5 %): Հաշվառումը կատարվում է ամենամսյա պարբերականությամբ։
Մշակութային և հոգևոր պատերազմի հերթական ճակատամարտը․ Արցախում վերականգնվում է Հակոբավանքը
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Քաշաթաղի և Հադրութի շրջաններից տեղահանվածները ՀՀ կառավարության առջև քանիցս բողոքի ակցիաներ են արել։ Նրանք Հայաստանի և Արցախի իշխանություններից պահանջում են առաջնահերթ լուծել իրենց բնակարաններով ապահովելու հարցը։