ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայկական ատոմային էլեկտրակայանի տուրբինային արտադրամասում անցկացվել է հրդեհաշիջման կազմակերպումը թեմայով վարժանք: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Տուրբինային արտադրամասը համարվում է ՀԱԷԿ-ի ամենավտանգավոր տեղամասերից մեկը, քանի որ սարքավորումներում օգտագործվում են յուղեր, շատ են մալուխային հորանները:
Հայկական ատոմային էլեկտրակայանի տուրբինային արտադրամասում անցկացվել է հրդեհաշիջման վարժանք
© Photo : official site of MES of RA
«Որևէ անսարքության կամ յուղի արտահոսքի դեպքում հնարավոր է կրակի ակնթարթային տարածում մեծ մակերեսների վրա, որը կարող է խիստ վտանգավոր լինել նաև մետաղական կառուցատարրերի համար: Ուսումնավարժանքն իրականացվել է երկու փուլով՝ սեմինարային, այնուհետև գործնականում խաղարկվել են հրդեհի մարման աշխատանքները»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հայկական ատոմային էլեկտրակայանի տուրբինային արտադրամասում անցկացվել է հրդեհաշիջման վարժանք
© Photo : official site of MES of RA
Նշվում էր, որ վարժանքի նպատակն էր ստուգել աշխատակիցների և փրկարար ծառայողների պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև գնահատել հրդեհաշիջման աշխատանքների գործողությունների պլանի արդյունավետությունը:
Հայկական ատոմային էլեկտրակայանի տուրբինային արտադրամասում անցկացվել է հրդեհաշիջման վարժանք
© Photo : official site of MES of RA
Վարժանքն անցկացվել է ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար Հարություն Մխիթարյանի ղեկավարությամբ, ներկա է եղել փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: