Հարկահավաքությունը 2022–ին կավելանա 0.9 տոկոսով. ՊԵԿ նախագահը ներկայացրեց` ինչպես

Բադասյանը նշեց, որ ՀԴՄ կտրոններով արձանագրված գործարքների թիվը 2021թ–ի առաջին 10 ամիսներին 2020թ–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 20 տոկոսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. 2022թ–ի պետական բյուջեի հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կանխատեսվում են 1 տրիլիոն 843.8 մլրդ դրամ, ինչը 262.8 մլրդ դրամով (16.6 տոկոսով) գերազանցում է 2021թ–ին սպասվող ցուցանիշները։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Նախատեսվում է, որ հարկեր/ՀՆԱ ցուցանիշով մենք պետք է 22.5 տոկոսից հասնենք 23.4 տոկոսի, ինչը ենթադրում է 0.9 տոկոսային կետով ավելին։ Այս գործոնների վրա ազդում են տնտեսական, օրենսդրական և վարչարարական գործոնները»,– ասաց Բադասյանը։

Տնտեսական գործոնները ՊԵԿ նախագահը բաց թողեց` այդ թեման թողնելով տնտեսական ոլորտի համար պատասխանատու իր գործընկերներին, իսկ օրենսդրական գործոնի մասով հիշեցրեց, որ 2022թ–ի հունվարի 1-ից եկամտահարկը նվազում է 1 տոկոսային կետով, դրա փոխարեն ավելանում է ակցիզային հարկը, ինչը հարկեր/ՀՆԱ ցուցանիշի վրա, նրա հաշվարկով, կազդի 0.4 տոկոսային կետով։ Այդ դեպքում վարչարարական լծակներով հարկահավաքներին կմնա ապահովել ցուցանիշների 0.5 տոկոսանոց բարելավում։
Այդպիսին է նոր կարգը. ՀՀ ՊԵԿ նախագահի աշխատասենյակում փակցված է Փաշինյանի լուսանկարը
Ինչ վերաբերում է ՀԴՄ կտրոններով արձանագրված գործարքների թվին, Բադասյանը նշեց, որ 2021թ–ի առաջին 10 ամիսներին, 2020թ–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 20 տոկոսով։
Ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգը. օնլայն առևուրը կզարգանա