Երևան-Թբիլիսի հարաբերություններում բարձր դինամիկա կա. Փաշինյանը ընդունել է Բուրչուլաձեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին (2 նոյեմբերի, 2021թ․). Երևան
ՀՀ վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանական համագործակցության խնդիրներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Փաշինյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ վերջին շրջանում Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում շատ բարձր դինամիկա է արձանագրվում և ուրախ է, որ այդ դինամիկան ամրապնդվում է պաշտպանության նախարարի այցով:
«Մենք շահագրգռված ենք Վրաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության խորացմամբ և մեր եղբայրական հարաբերությունների զարգացմամբ: Իհարկե, այս կարգի այցերը, նաև անձնական շփումները կառավարության անդամների միջև շատ կարևոր են այդ համատեքստում»,–նշել է ՀՀ վարչապետը:
«Փաշինյանը պայքարում էր օլիգարխի դեմ». Սաակաշվիլին դիմել է Վրաստանին ու հիշել Հայաստանը
Ջուանշեր Բուրչուլաձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։
«Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել այնպիսի պատմություն (կենսագրություն) ունեցող անձնավորության հետ, ինչպիսին դուք եք»,–ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը։
Նա նշել է, որ ուրախ է, որ ՀՀ վարչապետի և Վրաստանի նախագահի միջև հարաբերությունները հիմք են համագործակցությունը շարունակելու համար:

Բուրչուլաձենի խոսքով` իր այցն այդ համագործակցության շարունակությունն է, և այդ առաջընթացը, կլինի չընդհատվող, շարունակական:

Նիկոլ Փաշինյանը խնդրել է ջերմ ողջույններ փոխանցել իր գործընկերոջը՝ Իրակլի Ղարիբաշվիլիին և ընդգծել, որ Վրաստանի վարչապետի, կառավարության հետ երկխոսությունը հիմնված է լիարժեք փոխվստահության վրա, ինչը լավ հենք է ռազմավարական գործակցության զարգացման համար:
Երկկողմ կապերի զարգացման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ծավալված գործընկերությունը:
Վրաստանը բացասական տրամադրվածություն ունի «վեցյակի հարթակ» ստեղծելու հարցում. Էրդողան
Ջուանշեր Բուրչուլաձեն արդյունավետ է գնահատել ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցությունը և դրա ընդլայնմանը միտված ծրագրերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման և տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: