Արմավիրի երկաթգծի կայարանում մարդ է ընկել գնացքի տակ

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին, ժամը 11.20-ի սահմաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 1-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Արմավիրի բաժին շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Արմավիրի երկաթգծի կայարանում մարդ է ընկել գնացքի տակ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանությունը պարզել է Գյումրիում գնացքի տակ ընկած կնոջ ինքնությունը
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 11.20-ի սահմաններում Գյումրի-Երևան բեռնատար գնացքի վարորդը «Արմավիր» կայարանում վրաերթի է ենթարկել 51-ամյա Կամո Մեհրաբյանին, որը մահացել է:
Կատարվում է քննություն։