Վրաստանը բացասական տրամադրվածություն ունի «վեցյակի հարթակ» ստեղծելու հարցում. Էրդողան

Թուրքիայի նախագահ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ նման հարթակի ձևավորումը կնպաստի Անկարայի և Երևանի հարաբերությունների զարգացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանը բացասական տրամադրվածություն ունի Հարավային Կովկասում «վեցյակի հարթակ» ստեղծելու հարցում, բայց նախագծի իրականացման դեպքում տարածաշրջանը կարող է վերածվել խաղաղության հարթակի։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլուն»։
«Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան և Հայաստան, եկեք միասին քայլեր ձեռնարկենք և տարածաշրջանում խաղաղություն հաստատենք։ Այդ առիթով պարոն Իլհամ Ալիևն արդեն իսկ խաղաղության առաջարկ է արել Հայաստանին։ Որոշակի բացասական տրամադրվածություն կա Վրաստանի կողմից, սակայն եթե այս բոլոր երկրները դրական միտում ցուցաբերեն, ապա հարթակը կստեղծվի և տարածաշրջանի խաղաղության հարթակի կվերածվի», – ասել է Էրդողանը Հռոմում անցկացվող G20–ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
Ըստ նրա` ներկա պահին շարունակվում են հարթակի ձևավորման շուրջ բանակցությունները։
Պատրաստ ենք քննարկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը. Արմեն Գրիգորյան
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի գործընկերոջ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կողմերը քննարկել են «3+3» ձևաչափի ստեղծման հնարավորությունը։ Լավրովը նշել էր, որ Իրանը, ինչպես Թուրքիան ու Ադրբեջանը, դրական է վերաբերվում այս նախաձեռնությանը։ Նա հույս էր հայտնել, որ Վրաստանը հետաքրքրվածություն կդրսևորի խորհրդակցությունների նման մեխանիզմ ստեղծելու և Անդրկովկասի զարգացմանն ուղղված որոշումները համաձայնեցնելու հարցում։ Հոկտեմբերին Վրաստանի ԱԳՆ–ն հերքեց տեղեկությունը, թե գերատեսչության ղեկավար Դավիթ Զալկալիանին իբր հաստատել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ «3+3» ձևաչափի բանակցություններին վրացական կողմի մասնակցության պատրաստակամությունը։
Էրդողանի բազմաթիվ զոհերից մեկը, կամ Թուրքիան 10 երկրի հետ լարում է հարաբերությունները