Ոստիկանությունը պարզել է Գյումրիում գնացքի տակ ընկած կնոջ ինքնությունը

Կինը, որը Գյումրիում ընկել է գնացքի տակ և մահացել, 76 տարեկան է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ոստիկանությունը պարզել է երկու օր առաջ Գյումրիում գնացքի տակ ընկած կնոջ ինքնությունը։
Հոկտեմբերի 30-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` մի կին է ընկել գնացքի տակ և մահացել։

«Գյումրու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է մահացածի ինքնությունը՝ 76-ամյա Անահիտ Գասպարյանն է նա»,–ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին, ժամը 11։50-ի սահմաններում` Երևան-Գյումրի ուղեմասի 2724-րդ կիլոմետրում։
Լոռիում 85-ամյա կինն ընկել է գնացքի տակ
Հիշեցնենք, ո ր Sputnik Արմենիայի տեղեկություններով` կինը փորձել է վազելով անցնել երկաթգծի վրայով, սակայն գնացքը մոտեցել է, և նա չի հասցրել դուրս գալ գծերից։