«Վերևից» իջեցված որոշում է` ընդդիմության համար առաջնագիծը փակ է. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյան. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի մշտական անդամ Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ իշխանության վերին օղակները հրահանգել են արգելել ընդդիմադիրներին գնալ առաջնագիծ։ Նա այդ մասին գրել է Facebook–ի իր պաշտոնական էջում։
Նշենք, որ օրեր առաջ Աբրահամյանը դիմել էր ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին` որպես ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական անդամ սահմանագծի Սոթք-Խոզնավար հատված գնալու և տիրող իրադրությանը ծանոթանալու համար։ ԳՇ պետը չէր արձագանքել գրությանը։
Հայաստանի Հանրապետության սահմանը չի փոխվել. Նիկոլ Փաշինյան
«Մինչ դռնփակ նիստում պաշտպանության նախարարը «պարզաբանում էր», թե ինչո՞ւ է արգելվում ինձ՝ որպես պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի մշտական անդամ, այցելել սահմանագիծ, պարզվեց, որ նույն հանձնաժողովի իշխանությունը ներկայացնող անդամները նախորդ շաբաթ հնարավորություն ունեցել են այցելելու»,–գրել է նա։
Պատգամավորը նշել է, որ չի կարող ներկայացնել նախարարի պարզաբանումը, քանի որ այն փակ նիստում էր, բայց ընդգծել է, որ նույն «խնդիրները» ենթադրում են, որ խաղի կանոնները պետք է գործեն բոլորի համար։
Սահմանին առնչվող հրամանը պետք է լինի գրավոր. Օհանյանը` Սյունիքից զորքերը հետ քաշելու մասին
«Եվս մեկ անգամ համոզվեցի՝ ընդդիմության համար առաջնագիծը փակ է, որովհետև նման քաղաքական որոշում է «վերևից» իջեցված»,–գրել է Աբրահամյանը։
Նա խոստացել է մնացածը թեմաներին հետո անդրադառնալ։