ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-ին և 3-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 2-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում նոյեմբերի 1-ի ցերեկը, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 2-3-ը և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում աշնան վերջին ամսվա առաջին գիշերը կլինի 6-8 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին սպասվում է +15...+17 աստիճան։