ՀՀ տարբեր մարզերում, այդ թվում և Երևանում, ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում մի շարք քաղաքացիներ կամավոր հանձնել են իրենց մոտ եղած զենք–զինամթերքը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ապօրինի զենք–զինամթերքի կամավոր հանձնման նպատակով իրականացվող միջոցառումները կրում են մշտական բնույթ։
«Երևանի Մալաթիայի և Արաբկիրի բաժնում քաղաքացիները կամավոր հանձնել են հրացան ու զինամթերք։ Տավուշի մարզում հանձնել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, Արտաշատի, Արարատի, Մասիսի, Արմավիրի Գավառի և Վարդենիսի բաժիններում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր»,– նշում են ոստիկանությունից։
Հանձնվել են նռնականետներ, նռնակներ, զինամթերք, «Կալաշնիկով» ինքնաձիգներ, հրացաններ։
Ոստիկանության Նոր Հաճնի, Կապանի, Գորիսի և Մեղրիի բաժինների ծառայողները նույնպես բացատրական աշխատանքներ են տարել քաղաքացիների հետ և վերջիններս հանձնել են նռնակներ, ատրճանակներ, փամփուշտներ, ինքնաձիգներ։
Նշանակվել են փորձաքննություններ։