ԵԱՍՄ–ում ուսումնասիրություն է իրականացվել. նյութերը փոխանցվել են իրավապահներին

Գործընթացն իրականացվել է Երևանի քաղաքապետի հանձնարարականի հիման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Վերահսկողության վարչությունը ուսումնասիրություններ է իրականացրել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» (ԵԱՍՄ) համայնքային հիմնարկում։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Ուսումնասիրությունն իրականացվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականի հիման վրա։
Ուսումնասիրության նյութերը հոկտեմբերի 29-ին փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ բոլոր հանգամանքները պարզելու և համապատասխան ընթացք տալու համար։
«Աղբային» պատերազմը շարունակվում է. «Սանիթեքը» վստահ է, որ կհաղթի արբիտրաժային դատարանում
Նշենք, որ Երևանի ավագանու 2019 թվականի օգոստոսի 9-ի նիստում որոշում է կայացվել 1,7 մլրդ դրամ (մոտ 3,6 մլն դոլար) տրամադրել «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման» հիմնարկության ձևավորման և թափոնների օգտահանման համար:
Այսպիսով, հայկական շուկայից դուրս է մղվել աղբահանության օպերատոր «Սանիթեքը», որը տարիներ շարունակ չէր կարողանում պատշաճ աղբահանություն կատարել մայրաքաղաքում։
«Սանիթեքն» ընդդեմ քաղաքապետարանի. ընկերությունն իր իրավունքները կպաշտպանի դատարանում
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նույն տարվա հոկտեմբերի 3-ին հայտարարել էր, որ ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում է «Սանիթեքի» հետ կնքված պայմանագիրը։