Ճանաչված երգիչ Անդրեն հանդիսատեսին է ներկայացրել իր նոր ու հուզիչ տեսահոլովակը, որը նկարահանվել է «Ցավդ տանիմ, Արցախ» երգի հիման վրա։
Տեսահոլովակն արդեն հասանելի է համացանցում ու արդեն բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել սոցցանցերում։
Նշենք, որ շնորհանդեսը կայացել է երեկ Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում, որտեղ ամֆիթատրոնի մեծ էկրանին ցուցադրվել է նոր երգի տեսահոլովակը։
Խոսքերի և երաժշտության հեղինակն Անդրեն է։ Ըստ երգչի` ստեղծագործությունը ծնվել է միանգամից, մի գիշերվա մեջ։ Տեսահոլովակն ամբողջությամբ նկարահանվել է Արցախում։
«Այսօր առավել քան երբևէ մենք բոլորս ունենք այսպիսի ջերմ հանդիպումների կարիք»,– տեսահոլովակի շնորհանդեսի ժամանակ ասել է Անդրեն։ Նա կոչ է արել բոլոր հայերին գալ Արցախ, քանի որ Արցախը համայն հայության տունն է, հայրենիքն ու հպարտությունը։
Նշենք, որ տեսահոլովակի ռեժիսորը Արսեն Եսայանն է, օպերատորը՝ Տիգրան Գասպարյանը։