Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. մեկ մարդ մահացել է

Վնասված ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը ավտովթարը տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 30-ին:
Մահացու վրաերթ Արտաշիսյան փողոցում. կինն անցնելիս է եղել ճանապարհի չթույլատրելի հատվածով
Ժամը 21:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 98 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ, 51-ամյա Պողոս Ղազարյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և 63-ամյա Նաիրի Մանուչարյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել: Վարորդ Պ. Ղազարյանը տեղում մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: