Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում չորրորդ տեղն է զբաղեցրել

Լևոն Արոնյան. Արխիվային լուսանկար
Հայ շախմատիստը չորրորդ հորիզոնականից դուրս է մղել շախմատի համաշխարհային թագի հավակնորդ, ՌԴ-ն ներկայացնող Յան Նեպոմնյաշչիին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում չորրորդ տեղն է զբաղեցրել, որի թարմացված տարբերակը հրապարակվել է շախմատի համաշխարհային կազմակերպության կայքում։
Հայ շախմատիստը չորրորդ հորիզոնականից դուրս է մղել շախմատի համաշխարհային թագի հավակնորդ, ՌԴ-ն ներկայացնող Յան Նեպոմնյաշչիին։ Արոնյանն ունի 2782 միավոր։
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Վահե Բադալյանը պարտություն կրեց
Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը շարունակում է գլխավորել համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Երկրորդ տեղում է չինացի գրոսմայստեր Դինգ Լիրենը: Երրորդ տեղում ամերիկացի Ֆաբիանո Կարուանան է։ Լավագույն հնգյակը եզրափակում է Յան Նեպոմնյաշչին։
Արոնյանը ոչ ոքի խաղաց, Հովհաննիսյանը հաղթեց. հայ շախմատիստները` Ռիգայի մրցաշարում
Լավագույն 100-ում ընդգրկված են ևս երկու հայ շախմատիստներ՝ Գաբրիել Սարգսյանը 75-րդն է (2664 միավոր), Հրանտ Մելքումյանը` 100-րդը(2649)։