Ինչը կարող է վկայել ուղեղի ուռուցքի մասին. բժիշկ Մյասնիկովը` ախտանիշների մասին

Ալեքսանդր Մյասնիկով. Արխիվային լուսանկար
Բժիշկ ու հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը խոսել է որոշ ախտանիշներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Համային ընկալիչների փոփոխությունը կարող է ուղեղի ուռուցքի ախտանիշ լինել։ Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է բժիշկ ու հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։
Երբ բերանում դառը, թթու կամ մետաղական անսովոր համ է առաջանում, Մյասնիկովը խորհուրդ է տալիս բժշկի դիմել:
Յուղ, որն օգնում է պայքարել թրոմբի և քաղցկեղի դեմ
«Սա շատերն անտեսում են, բայց դրա հետևում կարող է գլխուղեղի ուռուցք լինել», — ասել է Մյասնիկովը:
Նրա խոսքով՝ դրա պատճառը հնարավոր է` սեղմված նյարդը լինի։
«Երեք նյարդերը տեղեկություն են ստանում համային ընկալիչներից, ու եթե ձեր մոտ բան է փոխում, հնարավոր է՝ նյարդերից մեկն ինչ-որ տեղ սեղմված է։ Նման բան կարող է լինել», — պարզաբանել է բժիշկը։
Բժիշկի խոսքով՝ բերանի մեջ անսովոր համը կարող է պայմանավորված լինել նաև դեղերի ընդունմամբ, օրինակ՝ որոշ հակաբիոտիկների ու ճնշման դեմ դեղամիջոցների: