Տիգրանաշենի ոլորաններում վթարի հետևանքով մահացած ռուս սահմանապահի ինքնությունը հայտնի է

«ԿամԱԶ»-ը կողաշրջվել և գլորվել էր ձորը, վարորդը` տեղում մահացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Արարատի մարզում ավտովթարի հետևանքով մահացած սահմանապահի ինքնությունը հայտնի է։ Ոստիկանությունն իր պաշտոնական կայքում մանրամասներ է հայտնել։
Տեղեկացրել էինք, որ երեկ` ժամը 11։40-ի սահմաններում, բեռնատար ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 304 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
Վթար Բերդ-Ճամբարակ ճանապարհին. կան զոհեր, ողջ մնացածի վիճակը միջին ծանրության է
«Տիգրանաշենի ոլորաններում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել և գլորվել է ձորը. վարորդը՝ 1999 թ. ծնված Լև Սակոլնիկը, մահացել է»,–հայտնում է ոստիկանությունը։
Միաժամանակ, նշվում է, որ 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: