Գյումրիում 55-60 տարեկան կին է ընկել գնացքի տակ. դեպքի մանրամասները

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են` ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ողբերգական դեպքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Շիրակի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. մի կին է ընկել գնացքի տակ և մահացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։
Իրավապահ մարմինների աշխատակիցները` արտակարգ պատահարի վայրում (30 հոկտեմբերի, 2021թ.). Գյումրի
Նա տեղեկացրեց նաև, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 11։51–ին, մահացողը 55-60 տարեկան կին է։
Իրավապահ մարմինների աշխատակիցները` արտակարգ պատահարի վայրում (30 հոկտեմբերի, 2021թ.). Գյումրի
Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Երևանյան խճուղու տարածքում. կինը փորձել է վազելով անցնել երկաթգծի վրայով, սակայն գնացքը մոտեցել է, և նա չի հասցրել դուրս գալ գծերից։
Ավելի ուշ դեպքի առնչությամբ ՀԿԵ–ն հաղորդագրություն տարածեց` տեղեկացնելով, որ Երևան-Գյումրի ուղղությամբ երթևեկող ԷՌ-2 էլեկտրագնացքը Գյումրի քաղաքի տարածքում վրաերթի է ենթարկել երկաթգիծը չթույլատրված հատվածով հատող կնոջը, որը տեղում մահացել է:
Կնոջ ինքնությունը դեռ անհայտ է:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հերթական անգամ հորդորում է քաղաքացիներին հատել երկաթուղային գծերը միայն այդ նպատակի համար հատկացված վայրերում` պահպանելով անվտանգության կանոնները և հետևելով ուղղորդող նշաններին: