Դենիս Ջորկաեֆը Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս է նշանակվել

Դենիսը շնորհակալությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նպաստել են, որ ինքն այդ պաշտոնը ստանձնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրը` Դենիսը, Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս է նշանակվել: Դենիսն այդ մասին գրառում է կատարել Twitter-ի իր էջում։
Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր նշանակման համար, Ելիսեյան պալատին է իր գոհունակությունը հայտնել, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանին և Ֆրանսիայի պետքարտուղարին, ինչպես նաև արտասահմանում գտնվող ֆրանսիացիներին և արտաքին գործերի նախարար Ժան-Բատիստ Լեմուանին։
Նշենք, որ Դենիս Ջորկաեֆը ֆրանսիական Դեսին քաղաքի քաղաքապետի տեղակալն է նախորդ տարվա դեկտեմբերից։ Նա նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի միջազգային հարցերով խորհրդականն է հասարակական հիմունքներով։
Հայկական արմատներով ֆրանսիացին. Ջորկաեֆը՝ Հայաստանի հավաքականի դարպասը գրավելու մասին