Արամուսում մանկապարտեզ է կառուցվում 50 փոքրիկի համար

Կոտայքի մարզի Արամուս համայնքի մանկապարտեզի շենքի շինարարություն
Արամուսը մանկարապտեզ չի ունեցել. այն կառուցվում է պետություն-համայնք 50/50 համաֆինանսավորմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Արամուս համայնքում մանկապարտեզ է կառուցվում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` հավելելով, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ծանոթացել է մանկապարտեզի շենքի շինարարության ընթացքին։
Համայնքում մանկապարտեզ չի եղել. այն կառուցվում է առաջին անգամ` կառավարության սուբվենցիոն ծրագրով, պետություն-համայնք 50/50 համաֆինանսավորմամբ: Մոտ 1750 քմ ընդհանուր մակերեսով տարածքում կգործի ժամանակակից լուծումներով մանկապարտեզ 50 փոքրիկի համար։
Նախագիծն այնպես է մշակված, որ հետագայում երեխաների թվի ավելացման պարագայում նոր մասնաշենք կառուցելու հնարավորություն լինի։
Բարեկարգվում է նաև շենքի բակային հատվածը։
Նախարարը շինարարներին հորդորել արագացնել շինարարության տեմպը և աշխատանքները կատարել բարձր որակով։
Խոշորացումից հետո 30 տարվա աշխատողը կգնա տուն, նրա հարսը մանկապարտեզում կաշխատի. Սանոսյան