Հարցման մասնակիցների կարծիքները գրեթե հավասարապես են բաժանվել։ Մի մասը համարում է, որ Ամանորն այն միակ տոնն է, որը հանգստանալու, հարազատների հետ հանդիպելու հնարավորություն է տալիս, մյուսներն էլ նշում են, որ հոգնել են տնից տուն գնալուց և որոշել են այս տարի ավելի համեստ նշել։
«Ժողովուրդը մի բան ուներ ուրախանալու, դա էլ վերացրին»,– ասաց նրանցից մեկը։
Մեկ ուրիշն էլ շեշտեց, որ հանգստյան օրերը կրճատելը շատ ճիշտ որոշում է։
«Ծույլիկ ենք, պետք է աշխատենք»,– ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծ, որի համաձայն` քաղաքացիները կհանգստանան միայն դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և Սուրբ ծննդյան տոնին` հունվարի 6-ին։ Մյուս բոլոր օրերը կլինեն աշխատանքային։ Հասարակության մեջ տվյալ որոշումը միանշանակ չի ընկալվել, իսկ խորհրդարանում քննարկումներն անցել են բավականին լարված մթնոլորտում։